21/02/2021 16:11
Նարեկ Մալյանի ձերբակալությունը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ (Տեսանյութ)
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալությունը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ: Նա ազատ արձակվեց:
Լրագրողների հետ զրույցում Մալյանը նշեց, որ առանց հարուցված քրեական գործի, փողոցից իրեն առևանգել են:
«Բազմաթիվ իրավաբաններ «գլուխ են ջարդում», որ հասկանան՝ երեկ ինչ էր, դա իրավական անուն չունի», - ասաց Մալյանը:
Նրա պաշտպանը հայտնեց, որ մոտակա ժամանակ, ոստիկանների գործողությամբ պայմանավորված, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն: