Չինաստանն ավարտել է Ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր օբյեկտների շինարարությունը
22/02/2021 10:57

Չինաստանն ավարտել է Ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր օբյեկտների շինարարությունը

Չինաստանն ավարտել է 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի և պարալիմպիկ խաղերի մարզական օբյեկտների շինարարությունը: Այդ մասին հայտնում է «Ժենմին Ժիբաո» օրաթերթը:

Հաղորդվում է, որ մարզիկները կմրցեն Պեկինի, Յանցինի և Չժանգյակոուի 25 մարզադաշտերում: Քանի որ խաղերն անցկացվելու են շրջակա միջավայրի պահպանության ներքո, բոլոր հարմարությունները արդիականացվել են՝ օգտագործելով բնապահպանական տեխնոլոգիաներ:

Նշվում է նաև, որ Օլիմպիական խաղերում առաջին անգամ կօգտագործվի սառույցի պատրաստման հատուկ տեխնոլոգիա:

Բացի այդ, ինչպես գրում է թերթը, օլիմպիական օբյեկտներում ակտիվորեն ներդրվում են 5G-ի վրա հիմնված տեխնոլոգիաները:

Չինաստանն ավարտել է Ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր օբյեկտների շինարարությունը