Վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել. Արցախի նախագահ
25/02/2021 12:43

Վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:

Այս պահին գտնվելով Երևանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում», - նշված է Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ զինված ուժերը պահանջում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչին հաջորդեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որի միջոցով նա տեղեկացրեց, որ աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։
Վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել. Արցախի նախագահ