.jpg)
25/02/2021 10:50
Ոստիկանությունն առևանգել է բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մի քանիսի ավտոմեքենաները. Ռուբեն Մելիքյան
Ոստիկանությունն առևանգել է բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մի քանիսի ավտոմեքենաները, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին՝ անգամ տուգանքը վճարելու պայմանով։ «Վաղը եկեք», - պատասխանում են ՃՈ ծառայողները։
Դա ապօրինություն է և կամայականություն, որը վստահաբար հրահանգավորված է քաղաքական իշխանության բարձր էշելոններից», - գրել է Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք փողոցներ։