Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, զորքն արդեն կլիներ առնվազն Երևանում. Մանոյան
26/02/2021 10:29

Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, զորքն արդեն կլիներ առնվազն Երևանում. Մանոյան

ԳՇ-ի հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք ԳՇ-ն համբերատար, լռությամբ տարել է պատերազմի հենց սկզբից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ Բաղրամյան պողոտայում:

«Վարչապետն ապրում է այլ իրականության մեջ: Հայտարարեց, որ կատարվածը ռազամական հեղաշրջման փորձ է: Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, զորքն արդեն կլիներ առնվազն Երևանում», - ասաց նա՝ ավելացնելով, որ նման փորձ չի եղել:

Մեկնաբանելով վարչապետի երեկվա հավաքը՝ Մանոյանը նկատեց, որ Փաշինյանը ուժ ցուցադրելու ցանկություն է ունեցել:

«Երեկ հարմար պահ էր համարել ու իրեն աջակցող օլիգարխների աջակցությամբ, պետական համակարգի աշխատողներին մասնակցել պարտադրելով, որոշակի թիվ էր ապահովել: Իսկ մինչ իր հավաքը սկսելը Ազատության հրապարակի կողքով կազմակերպած երթը սադրանք էր և ճիշտ չէր», - ընդգծեց Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատուն:

Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, զորքն արդեն կլիներ առնվազն Երևանում. Մանոյան