.jpg)
26/02/2021 16:10
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն փետրվարի 27-ին՝ Մոսկվայում
Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի երրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ Մոսկվայում, տեղեկությունն Aysor.am-ին հաստատել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստն անցկացվել էր տեսակոնֆերանսի ձևաչափով՝ փետրվարի 12-ին:
Քննարկվել էր համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել էր հետագա աշխատանքի ժամանակացույցը: