.jpg)
26/02/2021 12:15
Նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք: