Իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել. Սպիտակի քաղաքապետը բանակի կողքին է
01/03/2021 17:17

Իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել. Սպիտակի քաղաքապետը բանակի կողքին է

Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն իր սատարումն ու զորակցությունն է հայտնել Հայոց բանակին։

«Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել:

Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։

Շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ Հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք», - ասված է Սահակյանի տարածած հայտարարության մեջ։

Իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել. Սպիտակի քաղաքապետը բանակի կողքին է