01/03/2021 15:05
Մարտի 1-ի գործի վերաբերյալ ամենակարևոր հարցի պատասխանը մինչև հիմա էլի չունենք. ԱԺ պատգամավոր
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում խոսել է մարտի 1-ի գործի մասին: Նա ընդգծել է, որ մինչև հիմա ամենակարևոր հարցի պատասխանը չկա:
«Ինձ համար ցավալի է, որ հետհեղափոխական Հայաստանում հարուցված քրեական գործերը վերհանելով և երևան եկած նոր հանգամանքներ վերաքննելով՝ մինչև հիմա էլի չունենք ամենակարևոր հարցի պատասխանը՝ մարտի 1-ի 10 զոհերն ինչպե՞ս սպանվեցին», - նշեց պատգամավորը: