«Օր առաջ՝ ընտրություններ». Մարուքյանը դեմ է ընտրությունների հետաձգմանը
02/03/2021 13:22

«Օր առաջ՝ ընտրություններ». Մարուքյանը դեմ է ընտրությունների հետաձգմանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ օր առաջ պետք է ընտրություններ անցկացվեն:

«Ես դեմ եմ ընտրությունները օրերով հետ գցելուն: Ես կողմ եմ, որ ընտրությունները հենց հիմա լինեն, արագ, օր առաջ՝ ընտրություններ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մարուքյանը նաև ընդգծեց, որ ցանկացած հարց պետք է լուծվի կոմպրոմիսներով: Նրա խոսքով՝ եթե կոմպրոմիս չկա, խնդիրները չեն կարող կարգավորվել:

«Օր առաջ՝ ընտրություններ». Մարուքյանը դեմ է ընտրությունների հետաձգմանը