03/03/2021 14:39
Արևմտյան Իրաքում տեղակայված ռազմական բազան հրթիռակոծման է ենթարկվել
Տասը հրթիռ է արձակվել Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ, չորեքշաբթի հաղորդում է INA գործակալությունը՝ հղում անելով անվտանգության աղբյուրին:
«Տասը հրթիռ է ընկել Անբար նահանգում գտնվող «Այն ալ-Ասադ բազայի տարածքում», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել էր՝ վկայակոչելով երկրի անվտանգության մարմինների մամուլի ծառայությունը, որ հինգ հրթիռ է արձակվել հենակետի ուղղությամբ, գնդակոծության հետևանքով զոհեր չեն եղել: