Վազգեն Մանուկյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության
04/03/2021 10:47

Վազգեն Մանուկյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով:

Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը»:

Վազգեն Մանուկյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության