.jpg)
05/03/2021 09:40
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել է, նախնական տվյալով, 2 զինծառայողի մասունք. ԱԻՊԾ
Երեկ Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Սակայն Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել է, նախնական տվյալներով, 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն: