06/03/2021 16:33
Ռազմական հեղաշրջման փորձ տեսել է միայն Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունը. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)
ՀՀ բանակը 30 տարուց ավելի թշնամիներ ունեցել է մեր սահմաններից դուրս, այս վերջին 3 տարվա ընթացքում ստացվեց այնպես, որ ազգային բանակը թշնամիներ ունեցավ ոչ միայն Հայաստանի ներսում, այլ՝ պետական ապարատում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
«Սա իրոք ազգային ողբերգություն է։ ԳՇ հայտարարության մեջ ռազմական հեղաշրջման փորձ տեսել են միայն վախկոտները, մարդիկ, ովքեր վախենում են իրենց աթոռները կորցնելուց։ Ռազմական հեղաշրջման փորձ տեսել է երկու իշխանություն՝ Հայաստանի իշխանությունը և Թուրքիայի իշխանությունը», - ասաց Ռուբեն Մխիթարյանը։