Հանրահավաքի մասնակիցները Վազգեն Մանուկյանի կոչով փակում են Ազգային ժողովի մուտքերը (Տեսանյութ)
09/03/2021 18:40

Հանրահավաքի մասնակիցները Վազգեն Մանուկյանի կոչով փակում են Ազգային ժողովի մուտքերը (Տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում հանրահավաքի մասնակիցները փակում են Ազգային ժողովի մուտքերը: Դա անում են ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով:

«Մենք շրջապատում ենք Ազգային ժողովը: Խորհրդարանը կաշխատի միայն այն ժամանակ, երբ կգա ընդունելու ժողովրդի ու պետության համար հարիր որոշում: Իսկ մինչ այդ, փակեք մյուս մուտքերը: Վրաններ կխփենք, կփակենք մուտքները, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել շենք», - դիմելով ներկաներին՝ ասաց Մանուկյանը:

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ ԱԺ-ն միայն մեկ անելիք ունի՝ հավաքվել ու պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հանրահավաքի մասնակիցները Վազգեն Մանուկյանի կոչով փակում են Ազգային ժողովի մուտքերը (Տեսանյութ)