ՀՀ քաղաքացու բնական իրավունքն է դիմել նաև ծայրահեղ քայլերի ու բարձրացնել ապստամբություն. Իշխան Սաղաթելյան
10/03/2021 17:57

ՀՀ քաղաքացու բնական իրավունքն է դիմել նաև ծայրահեղ քայլերի ու բարձրացնել ապստամբություն. Իշխան Սաղաթելյան

Այս պահից սկսած «Հայրենիքի փրկության շարժումը» և բոլորդ միասին ստանձնում եք պատասխանատվություն Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու և պահպանելու համար, Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքին հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլը և իր շուրջը հավաքված խմբակը ցանկանում են հայոց պետականությունը վերջնական տանել կործանման և դարձնել թուրքական վիլայեթ։ Ես և իմ ընկերները մինչև վերջին շունչ այս չարիքի իշխանության դեմ պայքարելու ենք։ 

Հաշվի առնելով համգամանքը, որ վարչապետի աթոռին հայտնված դավաճանը շարունակական կերպով տապալում է երկրում սահմանադրական կարգը, յուրացնելով իշխանությունը, գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բնական իրավունքն է դիմել նաև ծայրահեղ քայլերի և բարձրացնել ապստամբություն», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

ՀՀ քաղաքացու բնական իրավունքն է դիմել նաև ծայրահեղ քայլերի ու բարձրացնել ապստամբություն. Իշխան Սաղաթելյան