.jpg)
11/03/2021 11:03
ԵԱՀԿ գործող նախագահը նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Ան Լինդեն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Օգտակար ճեպազրույց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջան և Հայաստան կատարվելիք իմ առաջիկա այցի նախաշեմին», - գրել է Լինդեն Twitter-ում:
Հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: