Մարալ Նաճարյանը գերությունից ազատվել է. արդեն Լիբանանում է
11/03/2021 10:11

Մարալ Նաճարյանը գերությունից ազատվել է. արդեն Լիբանանում է

Մարալ Նաճարյանը ազատ է արձակվել և այժմ Լիբանանում է՝ ընտանիքի հետ, ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Այս գործը գլուխ բերելու համար շնորհակալություն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, մի քանի ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև Լիբանանի Կարմիր Խաչին ու ՀՅԴ կառույցին։

Երբ պետությունդ բացարձակ զրո է, նման հարցերը լուծվում են անհատների նախաձեռնողականության ու կապերի շնորհիվ։ Նաիրա Զոհրաբյան ջան, վարձքդ կատար: Շնորհակալություն նաև Իրինա Դանիելյանին», - նշել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Մարալ Նաճարյանն Ադրբեջանում էր՝ գերության մեջ:

Մարալ Նաճարյանը գերությունից ազատվել է. արդեն Լիբանանում է