Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. նախնական տվյալներով՝ բոլորը զինծառայողներ են
12/03/2021 10:05

Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. նախնական տվյալներով՝ բոլորը զինծառայողներ են

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն, հայտնում են ԱԻՊԾ-ից:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Մարտունու (Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:

Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. նախնական տվյալներով՝ բոլորը զինծառայողներ են