Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 795 դեպք, մահացել է 11 մարդ
13/03/2021 11:26

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 795 դեպք, մահացել է 11 մարդ

Հայաստանում մարտի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 177 899 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 795-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 165 975 (+257) մարդ, այս պահին բուժվում է 7835 (+527):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4089 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3253 (+10), իսկ այլ պատճառներով՝ 836 (+1):

Վերջին մեկ օրում մահացել է 11 մարդ:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 795 դեպք, մահացել է 11 մարդ