Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են ներքաղաքական ճգնաժամին. որպես լուծման ուղի նշվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
13/03/2021 16:24

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են ներքաղաքական ճգնաժամին. որպես լուծման ուղի նշվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից: 

Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում:

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: