15/03/2021 12:49
Մինչև հունիսի 1-ն արտահերթ ընտրությունները պետք է ավարտված լինեն. Մարուքյան
Այս փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա, բայց դեռ չեմ կարող հաստատ ասել՝ կոնսենսուս կա, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես չեմ ուզենա, որ մենք նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ կերպ քննարկման առարկա չդարձնենք», - նշեց Մարուքյանը:
Խոսելով ժամկետների մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ իրենց համար մինչև հունիսի 1-ը ընտրությունները պետք է ավարտված լինեն. «Նշանակում է՝ առաջիկա տասն օրում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի»:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև նկատեց, որ արտահերթ ընտրությունների գնալու կամք է նկատում իշխանության շրջանում: