«Գնում ենք իշխանությունը վերցնելու». արտահերթ ընտրությունների դեպքում Մարուքյանն իրենց շանսերը գնահատում է «շատ լավ»
15/03/2021 13:08

«Գնում ենք իշխանությունը վերցնելու». արտահերթ ընտրությունների դեպքում Մարուքյանն իրենց շանսերը գնահատում է «շատ լավ»

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում իրենց շանսերը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շատ լավ է գնահատում:

Ի պատասխան լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է իշխանությունն իրենք վերցնեն՝ խմբակցության ղեկավարը պատասխանեց.

«Ոչ թե հնարավոր է՝ իշխանությունը մենք վերցնենք, այլ մենք գնում ենք իշխանությունը վերցնելու: Չենք մասնակցում, որ խորհրդարանում խմբակցություն ունենանք: Մենք խմբակցություն ունենք: Ընտրություններ անելու և իրավիճակից դուրս գալու ջատագով ենք, լավ հասկանում ենք, որ գնում ենք ավելիին, նշանակում է՝ մեր ծրագրերը իրականացնելու համար համապատասխան իշխանության ռեսուրսներ ու համակարգեր ունենալու»:

«Գնում ենք իշխանությունը վերցնելու». արտահերթ ընտրությունների դեպքում Մարուքյանն իրենց շանսերը գնահատում է «շատ լավ»