17/03/2021 15:27
Համապետական ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը ԲՀԿ-ի համար ընդունելի է. Էնֆիաջյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում գտնում են, որ օր առաջ պետք է քաղաքական փոփոխություններ տեղի ունենան, լրագրողների հետ զրույցում իրենց դիրքորոշումը վերահաստատեց ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն՝ ընդգծելով, որ լավագույն լուծումն ընտրություններն են: Ի՞նչ ժամկետներում՝ Էնֆիաջյանը պատասխանեց՝ տրամաբանական:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ընտրական նո՞ր, թե՞ հին օրենսգրքով պետք է գնալ արտահերթին:
«Համապետական ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը ԲՀԿ-ի համար ընդունելի է», - պատասխանեց Էնֆիաջյանն՝ ավելացնելով, որ ընտրական օրենսգրքի մասով պետք է կոնսենսուս լինի: