Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 854 դեպք, մահացել է 7 մարդ
17/03/2021 10:52

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 854 դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մարտի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 180 141 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 854-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 166 913 (+211) մարդ, այս պահին բուժվում է 9105 (+636):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4123 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3282 (+5), իսկ այլ պատճառներով՝ 841 (+2):

Վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 854 դեպք, մահացել է 7 մարդ