Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ Գլխավոր շտաբի պետ. Mediaport
17/03/2021 21:22

Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ Գլխավոր շտաբի պետ. Mediaport

Mediaport-ի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել նոր ԳՇ պետ, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։

Որոշումը ուղարկվել է հարկադիր կատարման ծառայության` հարկադիր կատարման և այժմ հասանելի է ծառայության ներքին էլեկտրոնային համակարգում:

Փաստաբան Արթուր Հովհաննիսյանն Aysor.am-ին ասաց՝ դեռևս չի ստացել դատարանից համապատասխան ակտը և տեղեկություն կտրամադրի հինգշաբթի։ Նա ստացել է միայն տեղեկություն, որ դիմումը վարույթ է ընդունվել։

 
«Տեսնելով դատարանի դիրքորոշումը, այսինքն՝ եթե հայցի ապահովումը բավարարեց, արդեն կհասկանանք, որ, եթե նույնիսկ ճնշումներ եղել են, ճնշումներն ազդեցություն չեն ունեցել, իսկ եթե մերժեց հայցի ապահովման միջոցը, արդեն կարելի է եզրակացություններ անել, քննարկել ու հասկանալ՝ ինչումն էր բանը, մերժել է, որովհետև ներքին համոզմունք ուներ, որ չպե՞տք է այն կիրառվի, թե՞ մերժելու հիմքերը կամ պատճառներն այլ են եղել, այդ թվում, նաև ենթադրյալ ճնշումները», - նշել էր Արթուր Հովհաննիսյանը։
 
Գլխավոր շտաբի նախկին պետի փաստաբանի խոսքով՝ եթե դատարանը հայցի ապահովման միջոցը բավարարեց դեռևս առանց վերջնական ակտի, հաջորդ իսկ օրն Օնիկ Գասպարյանը պետք է անցնի որպես Գլխավոր շտաբի պետ իր լիազորությունների իրականացմանը՝ այդպիսով կասեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն ու դրա հետևանքները։
Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ Գլխավոր շտաբի պետ. Mediaport