.jpg)
17/03/2021 15:00
Նիկոլ Փաշինյան Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Զրուցակիցները քննարկել են ապրիլի 30-ին Ռուսաստանի Կազան քաղաքում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի և օրակարգի հետ կապված հարցեր: