Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու  հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյան
18/03/2021 15:50

Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյան

Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն. Facebook-ում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
 
«Դրա միակ լեգիտիմ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը: 
 
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս», - գրել է Ծառուկյանը։
Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյան