19/03/2021 13:18
Ընդդիմությունը երազում է, որ իրենց փողոցը լքելու հնարավորություն ընձեռվի. նրանք փակուղում են. Ալեն Սիմոնյան
Ընդդիմությունը փակուղում է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Ալեն Սիմոնյանը:
«Մտածում ու երազում են, որ իրենց ինչ-որ կերպ հնարավորություն ընձեռվի լքելու փողոցը», - բարձրաձայնեց նա:
Հայրենիքի փրկության շարժումը, ըստ նրա, ի սկզբանե դատապարտված է եղել անհաջողության:
«Նրանք դրա համար արել են հնարավոր ամեն ինչ՝ սկսած շատ տարբեր լինելուց, վերջացրած իրենց թեկնածով, մարտավարությամբ, ագրեսիայով: ՀՀ քաղաքացիներին իրենք չեն ճանաչում: ՀՀ քաղաքացիները այդ ագրեսիային, ատելությունը մերում են և չեն ընդունում», - ասաց Սիմոնյանը:
Լրագրողները հետարքրքվեցին՝ «Բարգավաճ Հայաստանը» Հայրենիքի փրկության մաս կազմու՞մ է՝ հաշվի առնելով, որ ընդունել են արտահերթ ընտրությունների առաջարկը, Սիմոնյանն ասաց, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընդդիմություն է, առանձին խաղացող:
«Վստահ եմ, որ իրենք իրենց որոշումները կայացնելիս նաև գիտակցում են այն, ինչ ես ասացի», - նշեց Ալեն Սիմոնյանը: