.jpg)
19/03/2021 10:53
Զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա. ԱԻՊԾ
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա:
Աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը:
Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: