Իսպանիայի առաջնությունում հանդիպումների ցուցանիշով Մեսին հայտնվել է յոթերորդ հորիզոնականում
22/03/2021 17:52

Իսպանիայի առաջնությունում հանդիպումների ցուցանիշով Մեսին հայտնվել է յոթերորդ հորիզոնականում

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Բարսելոնան» ջախջախել է «Ռեալ Սոսյեդադին»:

Հանդիպումը տեղի է ունեցել Սան Սեբաստիայի «Անոետա» մարզադաշտում և ավարտվել 6:1 հաշվով:

«Բարսելոնայի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Անտուան Գրիզմանը, Սերջինյո Դեստը (2), Լիոնել Մեսին (2) և Ուսման Դեմբելեն: «Ռեալ Սոսյեդադի» կազմում՝ Անդեր Բարրենեչեան:

Այսպիսով, Մեսին 511-րդ խաղն անցկացրել է Պրեմյերում և Իսպանիայի առաջնության խաղերի քանակով բարձրացել յոթերորդ հորիզոնական՝ առաջ անցնելով Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասից:

Իսպանիայի առաջնությունում հանդիպումների ցուցանիշով Մեսին հայտնվել է յոթերորդ հորիզոնականում