Իրավական որևէ կազուս չկա.  Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում. Բադասյան
22/03/2021 12:19

Իրավական որևէ կազուս չկա. Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում. Բադասյան

Իրավական որևէ կազուս չկա՝ Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում, լրագրողների հետ զրույցում արձանագրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Բադասյանը նկատեց, որ վարչապետի հայտարարությունն ընդամենը արձանագրում է՝ վարչապետը որևէ լրացուցիչ գործողություն չի անում: Նա մեջբերեց, որ եթե նախագահը չի դիմում Սահմանադրական դատարան կամ առարկությունը չընդունվելուց հետո համապատասխան հրամաանգիրը չի ստորագրում, ապա հրամանագիրն իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ:

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի Վարչական դատարանի որոշումը, նախարարն ասաց.

«Այդ ակտը, մեր հստակ դիրքորոշմամբ, կոնկրետ նշված գործընթացի վրա ազդեցություն չունի: Ի՞նչ կլինի հետագայում՝ կտեսնենք դատավարության ընթացքում»:

Նրա խոսքով՝ գործադիր իշխանությունը որևէ իրավունք չունի՝ չիրականացնելու Սահմանադրությամբ նախատեսվածը, նույնիսկ իր կամքը չի կարող փոխել, որովհետև Սահմանադրությունը հստակ ընթացակարգ է նախատեսել և այդ ընթացակարգի ավարտը կարգավորված է իրավունքի ուժով ուժի մեջ մտնող որոշումների հետ:

Ի վերջո՝ ո՞ւմ պետք է ենթարկվի բանակը. ԳՇ 3 պետի անուն է շրջանառվում, Բադասյանն արձագանքեց.

«Սահմանադրության դրույթի ուժով այսօր արդեն ուժի մեջ մտած որոշմամբ՝ ԳՇ պետը Արտակ Դավթյանն է»:

Իրավական որևէ կազուս չկա. Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում. Բադասյան