«Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ման Սիթին» ու «Արսենալը» կպայքարեն Ավստրիայի առաջնության լավագույն ռմբարկուի համար
23/03/2021 19:23

«Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ման Սիթին» ու «Արսենալը» կպայքարեն Ավստրիայի առաջնության լավագույն ռմբարկուի համար

«Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Պաթսոն Դական կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Ինչպես հայտնում է Goal.com-ը, հղում անելով SN- ին, Մառախլապատ Ալբիոնից չորս լավագույն ակումբներ՝ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով:

Սպասվում է, որ նրանք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մրցելու են Պաթսոնի համար: Զամբիացին գնահատվում է մոտ 20 միլիոն եվրո:

Ներկայում Դական գլխավորում է Ավստրիայի Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը:

«Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ման Սիթին» ու «Արսենալը» կպայքարեն Ավստրիայի առաջնության լավագույն ռմբարկուի համար