Ընտրական օրենսգիրք փոխելը հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը, պայմանավորվածություններ են խախտվում. Գորգիսյան (Տեսանյութ)
23/03/2021 12:29

Ընտրական օրենսգիրք փոխելը հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը, պայմանավորվածություններ են խախտվում. Գորգիսյան (Տեսանյութ)

Ընտրական օրենսգիրքը հիմա փոխելն անընդունելի է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

Նա տեղեկացրեց, որ ընտրական օրենսգրքի մասով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով են գնում առաջ: Ըստ Գորգիսյանի՝ այլ բան չի կարող լինել այս կարճ ժամանակահատվածում:

Նա նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին ընտրություններ են լինելու: Իսկ դրանից հետո խաղի որևէ կանոն փոխելը նշանակում է՝ պայմանավորվածությունը խախտել.

«Սա կարող է բերել պայմանավորվածության խախտման նաև մեր կողմից»:

Պաշտոնյան բարձրաձայնեց, որ օրենսգրքի փոփոխությունը հղի է լրջագույն խնդիրներով, հիմա փոխելը հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը:

«Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ քաղաքացիներն ընտրեն վարչապետ, վարչապետը նշանակի պատգամավորներ, նրանց, որոնց հետ քայլել է, սուրճ է խմել: Մենք ուզում ենք ունենալ քաղաքական գործիչ պատգամավոր, Փաշինյանն ուզում է ունենալ կոճակ սեղմող պատգամավոր, որ հետո մի բան էլ խոսնակն ասի՝ «դու ուսապարկ ես, սուս նստիր տեղդ» »:

ԼՀԿ պատգամավորի խոսքով՝ առաջարկում են ունենալ բաց համամասնական ցուցակ, որպեսզի կուսակցության առաջարկած ցուցակում քաղաքացին իր ուզած քաղաքական գործչին գործուղի Աժ:

Փակ համամասնական ցուցակով, ըստ Գորգիսյանի, քանի որ լինելու է կուսակցության էլիտայի կամ կուսակցապետի կազմած ցուցակներ, ուենալու ենք միայն երևանյան խորհրդարան:

Ընտրական օրենսգիրք փոխելը հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը, պայմանավորվածություններ են խախտվում. Գորգիսյան (Տեսանյութ)