.jpg)
24/03/2021 12:53
Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
Մարտի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ: