Էդմոն Մարուքյանը նախագահի հետ հանդիպմանը կարևորել է ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու մասին պայմանավորվածությունների պահպանումը
24/03/2021 14:26

Էդմոն Մարուքյանը նախագահի հետ հանդիպմանը կարևորել է ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու մասին պայմանավորվածությունների պահպանումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
 
Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
 
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ներկայացրել է իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարևորում են այդ ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը։

Էդմոն Մարուքյանը նախագահի հետ հանդիպմանը կարևորել է ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու մասին պայմանավորվածությունների պահպանումը