Հանդիպել են Հայաստանի և Արցախի բոլոր նախկին նախագահները, քննարկել են հետպատերազմյան իրավիճակը
26/03/2021 14:44

Հանդիպել են Հայաստանի և Արցախի բոլոր նախկին նախագահները, քննարկել են հետպատերազմյան իրավիճակը

Երեկ՝ մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, հայտնել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր» , - Facebook-ում գրել է Մուսինյանը։

Հանդիպել են Հայաստանի և Արցախի բոլոր նախկին նախագահները, քննարկել են հետպատերազմյան իրավիճակը