Սղնախ գյուղի ուղղությամբ իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
29/03/2021 16:45

Սղնախ գյուղի ուղղությամբ իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
 
Վերջինս, նախնական տվյալներով, ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:
 
ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
 
Որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն: