Ապրիլի 1-ին Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
30/03/2021 16:43

Ապրիլի 1-ին Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ պատվիրակությունը մասնակցելու է ԱՊՀ ԱԳ նախարարական խորհրդի նիստին:

Նիստի շրջանակներում նախատեսվում են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ:

Ապրիլի 1-ին Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա