Գերմանիայում որոշել են AstraZeneca-ով պատվաստել միայն մեկ կատեգորիայի քաղաքացիների
31/03/2021 13:07

Գերմանիայում որոշել են AstraZeneca-ով պատվաստել միայն մեկ կատեգորիայի քաղաքացիների

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել թույլատրել միայն 60 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը կորոնավիրուսի դեմ AstraZeneca դեղամիջոցով: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը մամուլի ասուլիսում՝ երկրի կառավարության և շրջանների առողջապահության նախարարների բանակցություններից հետո:

Նշվում է, որ գերմանական կարգավորիչը համապատասխան առաջարկություն է արել նախօրեին:

«Մենք չենք կարող անտեսել այս առաջարկությունը: Մենք որոշել ենք դրան հետևել», - ասել է Մերկելը:

Նշենք, որ կանցլերի հայտարարությունն արվել է մինչև 60 տարեկան տարիքային խմբում այս դեղամիջոցով պատվաստված մարդկանց շրջանում թրոմբոզի նոր դեպքերի հայտնաբերման ֆոնին:

Գերմանիայում որոշել են AstraZeneca-ով պատվաստել միայն մեկ կատեգորիայի քաղաքացիների