Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումները պատրաստ են կլինիկական փորձարկումների. Հակոբ Արշակյան (Տեսանյութ)
31/03/2021 10:01

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումները պատրաստ են կլինիկական փորձարկումների. Հակոբ Արշակյան (Տեսանյութ)

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար, ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: 

«Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։ Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն օդի ծավալի և ճնշման ղեկավարման մշակված ալգորիթմների օգնությամբ անհրաժեշտ ծավալներով փոխարինում է մարդու շնչառական համակարգին: Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակ արդեն պատրաստ է և անցնում է փորձարկումներ՝ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։
Շնորհավորում եմ «Ինժեներական ասոցիացիային», «Ինժեներական քաղաքին», «ԵԻԱ ինժեներինգ» ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին` արձանագրված հաջողության համար», - գրել է նախարարը։

Նա հույս է հայտնել, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը։

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումները պատրաստ են կլինիկական փորձարկումների. Հակոբ Արշակյան (Տեսանյութ)