Մարուքյանը բացառում է Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը. «Վարչապետն ուրիշ մարդ լինի՝ կքննարկենք»
01/04/2021 14:58

Մարուքյանը բացառում է Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը. «Վարչապետն ուրիշ մարդ լինի՝ կքննարկենք»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացառեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:

«Ոչ, բացառում եմ: Վարչապետ Փաշինյանի հետ բացառում եմ: Վարչապետն ուրիշ մարդ լինի՝ կքննարկենք», - լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավարը:

Նա նաև նշեց, որ իրենք իրենց չեն համարում Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկողներ: Իսկ երրորդ ճանապարհը երկրում համերաշխություն չբերող մարդկանց իշխանության գալը բացառելն է:

«Մենք բերելու ենք համերաշխություն, որովհետև մենք ենք գալիս», - ասաց Մարուքյանը: 

Մարուքյանը բացառում է Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը. «Վարչապետն ուրիշ մարդ լինի՝ կքննարկենք»