Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է. խոսնակը մանրամասնել է, թե ինչ են քննարկելու Պուտինի հետ
07/04/2021 13:56

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է. խոսնակը մանրամասնել է, թե ինչ են քննարկելու Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է, տեղեկացնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:

Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է. խոսնակը մանրամասնել է, թե ինչ են քննարկելու Պուտինի հետ