Ռուս խաղաղապահների ներկայությունը դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն. Փաշինյան
07/04/2021 17:20

Ռուս խաղաղապահների ներկայությունը դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն. Փաշինյան

Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության գլխավոր գործոն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Բանակցությունների սկզբում Փաշինյանն առաջարկել է քննարկել Հայաստանի և Ռուսաստանի տեսակետները տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում անվտանգության համակարգի ճարտարապետության վերաբերյալ:

«Քննարկենք ռուս-հայկական համատեղ զորքերի խմբավուումների գործունեության որոշ նրբություններ, կա նաև տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ: Կան նրբություններ, որոնք մենք կկարողանանք հստակեցնել», - ասել է Փաշինյանը:

Ռուս խաղաղապահների ներկայությունը դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն. Փաշինյան