Նիկոլ Փաշինյանի քավորը նշանակվեց Տավուշի մարզպետ
08/04/2021 11:57

Նիկոլ Փաշինյանի քավորը նշանակվեց Տավուշի մարզպետ

Կառավարության այսօրվա նիստին Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ։

«Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար», - ասաց նա:

Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ից նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Հիշեցնենք՝ կառավարության նախորդ նիստում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից. նա նշանակվել է  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Նիկոլ Փաշինյանի քավորը նշանակվեց Տավուշի մարզպետ