Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կանգնած վարչակազմ ԱՄՆ-ում չի եղել, բայց  ՀՀ իշխանությունները հակառակ գործընթաց են տանում. միջազգայնագետ
08/04/2021 10:25

Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կանգնած վարչակազմ ԱՄՆ-ում չի եղել, բայց ՀՀ իշխանությունները հակառակ գործընթաց են տանում. միջազգայնագետ

Պնդել, որ Բայդենը ճանաչելու է Ցեղասպանությունը, բնականաբար չեմ կարող, բայց պնդել, որ ճանաչմանը այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ, միանշանակ կարող եմ, ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա նշել է, որ համայնքն ահռելի աշխատանք է տանում այս վարչակազմի հետ՝ ճանաչման ուղղությամբ.

«Հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի քաղաքական մեծ թիմում՝ օրենսդիրից մինչ գործադիր, ովքեր լոբբինգ են անում, ինչու չէ՝ նաև ճնշումներ են կիրառում Սպիտակ Տան վրա»:

Բայց միջազգանյագետը միաժամանակ նկատել է, որ հակառակ գործընթաց են տանում ՀՀ իշխանությունները:

«Սկզբում ԱԽՔ-ը, հետո ԱԺ փոխխոսնակը՝ հետո էլ Վաշինգտոնում ՀՀ հաջորդ դեսպանը (սա ամենավտանգավորն է) հայտարարում են Թուրքիայի հետ հաշտեցման մասին: Նույնն էլ անում է նաև Թուրքիան, քանի որ ճանաչման գործընթացը կարող է դադարեցվել, եթե կողմերը սկսեն բանակցել: Ըստ ԱԳՆ-ի, պաշտոնական բանակցություններ չկան, բայց հավանաբար կա «2nd track diplomacy» կամ նույնիսկ «1.5 track diplomacy», ինչը հանրությունից (միգուցե նաև ԱԳՆ-ից) գաղտնի է պահվում:
Ցավալիորեն հայ համայնքի ջանքերին հակառակվում են Թուրքիան և ՀՀ իշխանությունները», - գրել է Սարգսյանը:

Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կանգնած վարչակազմ ԱՄՆ-ում չի եղել, բայց ՀՀ իշխանությունները հակառակ գործընթաց են տանում. միջազգայնագետ