Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի պաշտոնը
09/04/2021 16:25

Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի պաշտոնը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Տեղեկությունը հրապարակված է հիմնադրամի կայքում:

Հիմնադրամից պատճառների մասին չեն նշել: 

Լարիսա Մինասյանը Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենն էր 21 տարի:

Նա նշել է, որ մեծ պատիվ էր երկու տասնամյակ ղեկավարել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը:

Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի պաշտոնը