Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2,9 միլիոն մարդ
09/04/2021 14:28

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2,9 միլիոն մարդ

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 133 միլիոն 810 հազար 743, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:

COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 901 103-ի, ապաքինվել է ավելի քան 107 միլիոն մարդ:

10 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2,9 միլիոն մարդ