.jpg)
10/04/2021 13:01
Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ
Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի, տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
«Նախնական որոշմամբ, այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերևս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և ածանցյալ այլ հարցերի պատասխանները։
Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին և, ամենայն հավանականությամբ՝ միայնակ», - նշված է հաղորդագրության մեջ։