ԳՇ պետը հանդիպել է գերեվարված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին, ներկայացրել իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ
10/04/2021 10:40

ԳՇ պետը հանդիպել է գերեվարված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին, ներկայացրել իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ

Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին, հայտնում են ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և, այդ թվում նաև պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները հանդիպել են ԳՇ պետին և դժգոհ մնացել հանդիպումից։

 

ԳՇ պետը հանդիպել է գերեվարված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին, ներկայացրել իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ